
Hraparak.am-ը գրում է․
Ամերիկացի եւ շվեյցարացի գիտնականները հայտարարել են, որ ամենայն հավականությամբ կարողացել են ստանալ, այսպես կոչված՝ զուգահեռ աշխարհների գոյության առաջին ապացույցները։ Այս մասին հայտնում է News Frol-ը։ Համաձայն պարբերականի, գիտնականները մասնավորապես գտել են մասնիկների արագացուցիչներում անոմալ քվանտային շեղումներ։ Նման փոփոխությունները հնարավոր չէ բացատրել դասական գիտության տեսակյունից։
Սակայն գիտնականները նկատում են, որ նման շեղումները կարող են վկայել այն մասին, որ գոյություն ունի մեզ համար դեռեւս անծանոթ «ստվերային տիեզերք», որը փոխազդեցություն ունի մեր իրականության հետ՝ ենթա-ատոմային մակարդակում։ Եթե այս վարկածը հաստատվի, ապա այն ճանապարհ կբացի այնպիսի տեխնոլոգիայի մշակմանը, որը թույլ կտա տեղափոխվել տարբեր «զուգահեռ աշխարհներով»։